Ստեփшնшկերտпւմ 5-ամյա աղջիկ է կпրել և մեկ տարեց տղամարդ

ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։

«Երեխան՝ Մանիկա Վանյանը, ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին՝ կարմիր գույնի վերարկու։ Մոր`Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է 097 74 80 89։ Տեսնողներին խնդրում ենք ուղեկցել կառավարության շենք՝ օպերատիվ շտաբ։

Տարեց տղամարդու տվյալներն են. 83 տարեկան է, հագին եղել է մոխրագույն տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։ Երեկ կեսօրին 1-ին դպրոցից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեսնողներին խնդրում ենք զանգահարել 097 24 14 60 հեռախոսահամարին»,- ասվում է հայտարարության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում