ՌԴ-ն ուզում է Գյումրի 2 սցենարով ՀՀ-ում իշխանությունը վերադարձնել. պատրաստ են ընտրությունները կեղծել

Վիրահայ հասարակական գործիչ Գիորգի Թումասյանը կարծում է, որ Ադրբեջանը հասկանում է՝ եթե ՀՀ-ի հետ լինի խաղաղություն, կունենա ներդրումներ, եթե ոչ, կլինեն պատժամիջոցներ:

Վերջինս չի հասկանում այն պնդումները, երբ ասում են՝ խաղաղություն չկա. «Ասում են՝ խաղաղություն չկա Հայաստանում. բա ի՞նչ է, դժգո՞հ են, որ պատերազմ չէ»:

Նա այն համոզմանն է, որ Հայաստանում սպասվող ընտրություններին ընդդիմությունը պարտվելու է. «Գիտեն, որ պարտվելու են ընտրություններին, որքան էլ փորձեն Գյումրի 2 սցենարը կրկնել: Գործակալական ցանցը միավորվել է, միլիոնավոր դոլարներ բերել, որ իշխանությունը զավթի»:

Ըստ զրուցակցի՝ եթե Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ, հետո արհեստական բանականությանն ենք տեսնելու հարցազրույցներ տալիս, այսինքն՝ նա ընդհատակյա կառավարում է իրականացնելու:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կիսվել սոց․ ցանցերում