Ուզում են Քոչարյանին կրկին իշխանության բերել. նա Կրեմլի հլու-հնազանդ կամակատարն է. Աբօ Չափարեան. տեսանյութ

Հայ կեանք և USA Armenian Life շաբաթաթերթերի գլխավոր խմբագիր Աբօ Չափարեանը կարծում է, որ Հայաստանի դեմ քարոզչություն է իրականացնում, իր խոսքերով, «ռուսաստրուկ» դաշնակցությունը:

Վերջինս այն համոզմանն է, որ դա Ռուսաստանն է պարտադրում, որպեսզի Հայաստանը վերածվի գուբերնիայի:

«Եկեղեցին բռնազավթված է, և նրա որոշ սպասավորներ ծառայում են ռուսական ԿԳԲ-ին: 5-րդ շարասյունը ուզում է հայկական պետականությունը միութենական դարձնել: Թալանչիները վերածվել են բարեգործների: Կրեմլը խոշոր գումարներ է շրջանառության մեջ դրել: Վերջնանպատակը Ռոբերտ Քոչարյանին իշխանության վերադարձնելն է․ նա Կրեմլի հլու-հնազանդ կամակատարն է, ուզում են Գյումրի 2 սցենարը կրկնել»,- ասում է Չափարեանը:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կիսվել սոց․ ցանցերում