Կատարում ռшզմական ուղղաթիռ է կпրծանվել. գտնվել է 6 դ ի, որոնվում է ևս մեկ մարմին

Կատարում ռազմական ուղղաթիռ է կործանվել:

Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ուղղաթիռի վթարի հետևանքով 6 մարդ մահացած է գտնվել, ևս մեկը դեռ համարվում է անհետ կորած։

«X»-ում հրապարակված հայտարարության մեջ նախարարությունը նշել է, որ երկրի տարածքային ջրերում իրականացված որոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են օդանավում գտնվող յոթ անձանցից վեցը։

Գերատեսչությունը հավելել է, որ մասնագիտացված խմբերը շարունակում են ինտենսիվ ջանքեր գործադրել անհետ կորածին գտնելու ուղղությամբ։ Նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին։

Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուղղաթիռի վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։

Կիսվել սոց․ ցանցերում