5 օրով հետաձգել եմ Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հшրվածները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հանձնարարել է Պենտագոնին 5 օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածներ հասցնելը։

«Պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ 5 օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած ռազմական հարված», — հայտարարել է ԱՄՆ առաջնորդը Truth Social  հարթակում։

Նա նաև նշել է, որ վերջին շրջանում կողմերի միջև տեղի են ունեցել «արդյունավետ բանակցություններ», որոնք կարող են նպաստել իրավիճակի լիցքաթափմանը։

Հիշեցնենք՝ մինչ այս ԱՄՆ նախագահ Թրամփը պահանջել էր ստրատեգիական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բացել 48 ժամվա ընթացքում և սպառնացել ոչնչացնել իրանական էլեկտրակայանները:

Ի պատասխան՝ Իսլամական Հանրապետությունը խոստացել է լուրջ վնաս հասցնել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան էներգետիկ օբյեկտներին: Եթե փոխադարձ հարվածներ տեղի ունենան, աշխարհը կարող է հայտնվել խոշոր վառելիքային ճգնաժամի մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում