Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Ավան թաղ․, Աճառյան 51/4)։
Ինչպես հայտնել է տեսչական մարմինը, իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։
Հայտնաբերված խախտման արդյունքում իրականացվել է լցակայանի չափման միջոցի կապարակնքում մինչև խախտման վերացումը։
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։
