Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ակումբային հավաքականը Վրաստանում կմասնակցի EYBL մրցաշարին

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ակումբային հավաքականն ապրիլի 1-ից 5-ը Վրաստանի Թելավի քաղաքում կմասնակցի EYBL հեղինակավոր մրցաշարի հերթական փուլին։

Ինչպես հայտնել է ֆեդերացիան, մրցաշարի այս փուլին կմասնակցեն Վրաստանի, Լատվիայի և Էստոնիայի ակումբային թիմեր:

Հավաքականը մրցավայր կմեկնի Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ, մարզչի օգնականն է Լևոն Սարմազյանը։

Թիմի կազմում ընդգրկված են՝

Դավիդ Զոհրաբյան — «Կիլիկիա»
Առնոյ Բաղդադյան — «Կիլիկիա»
Ալեքսանդր Աբրահամյան — «Միրաք»
Նարեկ Դանիելյան — ԽՄՕՄՄ
Գագիկ Ծառուկյան — «Շենգավիթ»
Գևորգ Հայրապետյան — «Շենգավիթ»
Հովհաննես Օրդանյան — «Պատրիոտ»
Հովհաննես Կոստիկյան — ԽՄՕՄՄ
Հայկ Քերոբյան — «Պատրիոտ»
Ռոբերտ Աստոյան — «Արթիկ»
Միխայիլ Պետրով — «Գելեքսի Կրասնոյարսկ»
Դմիտրի Աջյան — «Ռեուտով Մոսկվա»։

Կիսվել սոց․ ցանցերում