Իսակովի պողոտայում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, մեքենաներից մեկի վարորդը մահացել էր:
