Բուհերի ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցելու համար, որոնք կայացել են հունվար-փետրվարին, հայտագրվել էր աննախադեպ թվով դիմորդներ՝ հանրապետության շրջանավարտների կեսից ավելին։ Եթե նախորդ տարի առաջին փուլին մասնակցել էր 11 հազար 534 դիմորդ, այս տարի՝ 12 հազար 447 դիմորդ։ Ասուլիսում տվյալները ներկայացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։
Առաջին փուլում ամենաշատ դիմորդները հայտագրվել ու մասնակցել են «Անգլերեն» առարկայի քննությանը՝ 7222 դիմորդ. «Անգլերեն» առարայի միջին գնահատականը եղել է 11,4 տոկոս (հունվարին) և 10,9 տոկոս (մարտին)։ Հիշեցնենք, որ «Անգլերեն» առարկայի թեստերում տպագրական խոտանով պայմանավորված երկու անգամ է անցկացվել քննություն՝ հունվարի 31-ին և մարտի 1-ին։
«Մաթեմատիկա» առարկայի քննությանը մասնակցել է 5589 դիմորդ, միջին գնահատականը եղել է 10,9 տոկոս (նախորդ տարի՝ 11,2 տոկոս), ՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը՝ 4565 դիմորդ, միջին գնհատականը՝ 11,1 տոկոս (նախորդ տարի՝ 10,2 տկոս)
Նա հայտարարեց, որ ապրիլի 15-ից սկսվելու է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացը, վերջնաժամկետը՝ մայիսի 10։
«Նրանք, ովքեր գնահատական ունեն, չեն ցանկանում մասնակցել հունիսին կազմակերպող քննություններին, նույնպես լրացնում են դիմում -հայտ, իրենց գնահատականը պահպանում են, հատուկ տող կա ու գրում են՝ պահպանում եմ, անպայման նշում են բուհն ու մասնագիտությունը։
Նրանք, ովքեր ուզում են քննություն հանձնել, հայտագրում են քննություն, բուհ ու մասնագիտություն»։