ԿԲԱՆԱԿՑԵՆՔ ԿԻԵՒԻ ՀԵՏ, ԲԱՅՑ ԿՐԱԿԸ ՉԵՆՔ ԴԱԴԱՐԵՑՆԻ․ ԼԱՎՐՈՎ

Ռուսաստանը պատրաստ է կարգավորել Ուկրաինայի հետ հակամարտությունը, սակայն չի դադարեցնի կրակը բանակցությունների ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները։

Նա ընդգծել է, որ անցյալ տարի Ռուսաստանին արդեն խաբել են, երբ բանակցությունների ժամանակ Կիևը հարձակվեց ռուս զինվորների վրա։ Ռուսաստանի Դաշնությունը երկրորդ անգամ նման սխալ թույլ չի տա, շեշտել է Լավրովը։
«Մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք քննարկել ցանկացած լուրջ առաջարկ։ Բայց բանակցությունների ընթացքում հրադադարի մասին խոսք լինել չի կարող։ Որովհետև մենք այս հարցում մեկ անգամ արդեն խաբվել ենք»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ընդգծել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։
Նա նշել է, որ Ռուսաստանը գործելու է՝ հաշվի առնելով իր շահերը և պահպանելով անվտանգությունը։ Նախարարը հավելել է, որ Կիևի ներկայիս ռեժիմը դեմ է ռուս բնակչությանը։

 

Կիսվել սոց․ ցանցերում