Ինչու՞ է Ռուսաստանն ակտիվանում Հայաստանի ընտրություններից առաջ․տեսանյութ

Տարիների ընթացքում Ռուսաստանը Հայաստանի վրա ազդեցության բազմաթիվ գործիքներ է կուտակել, որոնցից վերջին շրջանում Երևանը փորձում է ձերբազատվել: ՀՀ-ը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, սկսել է հեռացնել ռուս սահմանապահներին սահմաններից, դիվերսիֆիկացնում է էներգիայի ու հացահատիկի շուկաները, փորձում նվազեցնել ռուսական ազդեցությունը ռազմավարական ոլորտներում:
🚨🗳 Այս և այլ քայլերի ֆոնին hասկանալի է դառնում, թե ինչու է Ռուսաստանը փորձում ապատեղեկատվություն, խուճապ, ապահովության բացակայության զգացում տարածելով և այլ ձևերով միջամտել Հայաստանի ընտրություններին:
Կիսվել սոց․ ցանցերում