Սիրելի’ հայրենակիցներ, մի քանի ժամ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում փորձեցին սահմանափակել իմ տեղաշարժը։ Թարգմանչի միջոցով փորձում էին պարզել, թե ինչե՞ր եմ եթերում ասել և հայտնեցին, որ մի գեներալ բողոքել է, որ եթերում հայտնել եմ` Մոսկվա գնալուն պես իր սեռը փոխելու մասին։ Շնորհակալ եմ բոլոր մտահոգ քաղաքացիներին և այն անաչառ լրատվականներին, ովքեր անդրադարձան այս միջադեպին։
Մեր արդար գործին ոչ մեկ չի կարող խանգարել։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
