Տեսանյութ․մեզ նալիչ են տալիս, էն բոշին 100 հազար տվեցի. «Ուժեղ Հայաստանի» անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություններ

Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել:

Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով:

Դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք։

Ինչպես հայտնել էինք, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ բերման են ենթարկվել, մեկ անձի մեղադրանք է ներկայացվել։

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով:

Կիսվել սոց․ ցանցերում