Այցելել եմ Շիրակի մարզ, մարզը սպասարկող «Ղարս» մասնաճյուղ, «Գյումրի», «Ախուրյան» և «Անի» էլեկտրական ցանցեր, աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել, այնուհետև շրջայց կատարել տարածքում և ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում աշխատակազմին եմ ներկայացրել «Ղարս» մասնաճյուղի նորանշանակ ղեկավար Դավիթ Սարգսյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզում իրականացվող ներդրումային ծրագրերը, նախանշվել են առաջիկա անելիքները, անդրադարձ է կատարվել նաև ցանցի արդյունավետ կառավարմանն առնչվող մի շարք հարցերի: Առաջիկայում «Ղարս» մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունները կլինեն կատարվող աշխատանքների նկատմամբ վերահսկողության բարձրացումը, ցանցի տեխնիկական և վարչական խնդիրների հասցեական լուծումը, աշխատակիցների համար արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը, ինչպես նաև բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարելավումը:
«Ղարս» մասնաճյուղի վարչական շենքում իրականացվել են մեծամասշտաբ վերանորոգման աշխատանքներ, քանի որ այն գտնվում էր անմխիթար վիճակում: Վերանորոգվել են աշխատասենյակներ, սանհանգույցները, բարեկարգվել են պահեստային տարածքները: Էլեկտրական ցանցերի մնացած վարչական շենքերը ևս բարեկարգվելու են, քանի որ ՀԷՑ-ի աշխատակիցների համար արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը առաջնահերթություն է:
Возможно, это изображение один или несколько человек и текст «CceO JERM JERM 一代». Возможно, это изображение один или несколько человек и текст. Возможно, это изображение один или несколько человек. Возможно, это изображение один или несколько человек и текст. Возможно, это изображение нефтеперерабатывающий завод
