Մшկրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Փոխվարչապետը առանձնահատուկ ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը ՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ՝ պետական այցի շրջանակներում Հայաստանում գտվելու կարևորությունը։

Այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում ՝ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, Հյուսիս-Հարավ  ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ֆրանսիական կողմի ներգրավվածության, կրթական համագործակցության, ինչպես նաև ռազմավարական նշանակության այլ նախաձեռնությունների և ծրագրերի վերաբերյալ։

Երկուստեք ընդգծվել է ձևավորված կառուցողական փոխգործակցության կարևորությունը՝ դրա շրջանակներում համաձայնեցման ենթակա հարցերի արդյունավետ կարգավորման և երկկողմ հարաբերությունների պաշտոնական ընդլայման նպատակով։

Կիսվել սոց․ ցանցերում