Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին վերացվել են քարաթափման հետևանքները։
Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը՝ տեղեկացնելով, որ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 21-ին Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։ Ավտոճանապարհը փակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
