Գիտնականների տվյալներով՝ Արեգակի վրա վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատվել է ակտիվության նվազում, սակայն արդեն այս շաբաթ սպասվում է դրա աճ։ Այժմ Արեգակը գտնվում է վերջին տարիների նվազագույն ակտիվության փուլերից մեկում, ինչը կապված է 11-ամյա արեգակնային ցիկլի փոփոխությունների հետ։
Ըստ մասնագետների՝ առաջիկա օրերին սպասվում է բռնկումների ակտիվության բարձրացում մինչև միջին մակարդակ, սակայն խոշոր արեգակնային բռնկումների համար բավարար էներգիա դեռևս չկա։ Այս տարվա ընթացքում հնարավոր է ևս մի քանի ուժեղ արեգակնային բռնկում։
