Թրամփը չի կարծում, որ Սպիտակ տանը հնչած կրшկոցները կապված են Իրանի հետ պшտերազմով

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը հնչած կրակոցները չի կարծում, որ կապված են Իրանի հետ պատերազմով, բայց նաեւ ավելացրել՝ «Երբեք չես կարող իմանալ»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպիտակ տանը տեղի ունեցած ընթրիքի ժամամակ կրակոցներ են հնչել, ինչից հետո անվտանգության ծառայությունները շտապ հեռացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։

Միջոցառումը կազմակերպվել էր White House Correspondents’ Association-ի կողմից և համարվում է ԱՄՆ քաղաքական ու մեդիա դաշտի կարևոր իրադարձություններից մեկը։

Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ կրակոցներից հետո ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, ներկաները տարհանվել են, իսկ նախագահը, փոխնախագահը և Կաբինետի անդամները գտնվում են անվտանգ վիճակում։

Նախնական տվյալներով՝ կրակելու մեջ կասկածվող անձը նախկինում աշխատել է որպես ուսուցիչ և վիդեոխաղերի մշակող Հարավային Կալիֆոռնիայում։ Դեպքի մանրամասները ճշտվում են, իրավապահները շարունակում են հետաքննությունը։

Կիսվել սոց․ ցանցերում