Ավագանու որոշման նախագիծը կազմվել է Հողային օրենսգրքի 3-րդ և 8-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 15-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ, 4-րդ, 10-րդ ենթակետերի, 60-րդ և 64-րդ կետերի համաձայն։
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի ԲՆԿԳ-3 տողի 3-րդ սյունակում աշխատանքային գործընթացում ձևավորվել են երեք թվային արժեքներ։ Դա կապված է նրանով, որ գոտևորման հատակագծում ներկայացված է հարկայնության երեք տեսակ՝ մեկն առկա է եղել սկզբնական հատակագծում, իսկ երկուսը ձևավորվել են փոփոխության արդյունքում։ Հարկայնության երեք նեսակն էլ ներառված են մեկ՝ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու չափորոշիչներում։ Ըստ էության միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3-ի տարածական թվային արժեքները կարող են արտահայտվել մեկ միասնական արժեքով՝ «13.38084», «0.7» և «10.6378» թվերի փոխարեն «24.71864» թվով, քանի որ դա բնակավայրի տարբեր հատվածներում գտնվող միևնույն գոտու հողամասերի մակերեսների ընդհանուր թվային արժեքն է։ Ուստի առաջարկվում է որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի ԲՆԿԳ-3 տողի 3-րդ սյունակում՝ «13.38084», «0.7» և «10.6378» թվերը փոխարինել «24.71864» թվով։
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղի 17-րդ փողոցի 38 հասցեում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0060-0009 կադաստրային ծածկագրով 0.08 հեկտար, Առինջ գյուղի 17-րդ փողոցի 40 հասցեում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0060-0010 կադաստրային ծածկագրով 0.073 հեկտար մակերեսներով հողամասերի համար սեփականատերերի դիմումների հիման վրա լիազոր մարմնին է ներկայացվել կառուցապատման (գոտևորման) չափորոշիչների փոփոխության առաջարկություններ, որոնց վերաբերյալ լիազոր մարմինն օրենքով սահմանված կարգով տվել է իր համաձայնությունները։
Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցի 1/20/3 հասցեում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0039-1666 կադաստրային ծածկագրով 0.05 հեկտար մակերեսով հողամասի համար սեփականատիրոջ դիմումի հիման վրա լիազոր մարմնին է ներկայացվել գործառնական նշանակության համապատասխանեցման խնդրանք։ Տարածական պլանավորման փաստաթղթերում գծագրական և տեքստային մասում հողամասի համար սահմանված է երկու նշանակություն՝ բնակելի կառուցապատում և ընդհանուր օգտագործման կանաչապատման հողատարածքներ, ընդհանուր օգտագործման տարածք (մայթեր)։ Ընդ որում վերջին ընդհանուր օգտագործման նշումը պայմանական շաններում գրառված է որպես «ՀՀ Կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշմամբ հասատատված Աբովյան քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծով նախատեսված ընդհանուր օգտագործման կանաչապատման հողատարածքներ և ընդհանուր օգտագործման տարածք (մայթեր) պայմանական նշաններով»։ Հարկ է նշել, որ ՀՀ Կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշումն ուժը կորցրել է ՀՀ կառավարության 10.04.2025թ. N 391-Ն որոշմամբ։ Որոշմամբ կատարվում է տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի գծագրական և տեքստային մասի գործառնական նշանակության փոփոխություն։ Դրա վերաբերյալ լիազոր մարմինն օրենքով սահմանված կարգով տվել է իր համաձայնությունը։ Լիազոր մարմնի համաձայնությունները համայնքին տրամադրվել է Կոտայքի մարզպետի 2026 թվականի հունիսի 29-ի N 01/03.1/05510-2026, մայիսի 06-ի N 01/03.1/05448-2026 և հուլիսի 03-ի N 01/03.1/05736-2026 գրություններով։ Սահմանված կարգի համաձայն համայնքի ղեկավարն ընդունել է կառուցապատման չափորոշիչների և գործառնական նշանակության փոփոխությունների վերաբերյալ համապատասխան որոշումներ։ Կառուցապատման չափորոշիչները գրաֆիկական և տեքստային մասերով հաստատվել են համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերով՝ համայնքի ավագանու որոշմամբ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաև համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծում։
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-018-0037-0002 կադաստրային ծածկագրից ըստ «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2026 թվականի փետրվարի 06-ին կազմված հատակագծի 0.03401 հեկտար Մայակովսկի գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-043-0128-0354 կադաստրային ծածկագրով 0.35755 հեկտար, Արամուս գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-013-0141-0009 կադաստրային ծածկագրով 0.05815 հեկտար, Արամուս գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-013-0161-0140 կադաստրային ծածկագրով 6.01655 հեկտար և Առինջ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-011-0036-0075 կադաստրային ծածկագրով հողամասից 0.08154 հեկտար և 0.08723 հեկտար մակերեսներով հողամասերի համար սեփականատերերի և ընդերքօգտագործման թույլտվություն ունեցող անձի դիմումների հիման վրա լիազոր մարմնին է ներկայացվել նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների առաջարկություններ, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը տվել է 2026 թվականի հուլիսի 09-ի N 1/փ-303, N 1/փ-293, հուլիսի 06-ի N 1/փ-275, հուլիսի 13-ի N 1/փ-322 և հուլիսի 09-ի N 1/փ-300 դրական եզրակացությունները։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի 2026 թվականի հուլիսի 14-ի N 01.2/03.1/06119-2026 (մուտք՝ 2026 թվականի հուլիսի 16-ի N Պ-2428), 01.2/03.1/06120-2026 (մուտք՝ 2026 թվականի հուլիսի 16-ի N Պ-2429), հուլիսի 07-ի N 01/03.1/05873-2026 (մուտք՝ 2026 թվականի հուլիսի 08-ի N Պ-2303), հուլիսի 21-ի N 01.2/03.1/06376-2026 (մուտք՝ 2026 թվականի հուլիսի 22-ի N Պ-2509) և հուլիսի 14-ի N 01.2/03.1/06104-2026 (մուտք՝ 2026 թվականի հուլիսի 14-ի N Պ-2406) գրությունները առաջարկում եմ հաստատել «Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ բնակավայրի, Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծերի փոփոխությունները հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը։
«Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ բնակավայրի, Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծերի փոփոխությունները հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ առաջանում է հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հասցեներ տրամադրելու մասին համայնքի ղեկավարի որոշումների ընդունման անհրաժեշտություն։
«Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ բնակավայրի, Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծերի փոփոխությունները հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեն կունենա նոր եկամուտներ կապված հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարման և կառուցվող բազմաբնակարան շենքերի անշարժ գույքերի համար գեներացվող գույքահարկի հետ։
