Հանդիպել են Զելենսկին և Սանդուն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մոլդոցայի նախագահ Մայա Սանդուի հետ:

«Այսօր մենք Մայայի հետ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել անվտանգության հարցերին, մեր սահմանամերձ համագործակցությանը, ենթակառուցվածքների պաշտպանությանն ու զարգացմանը, էներգետիկային, և առանձին՝ շատ առարկայական կերպով քննարկել ենք մեր համատեղ առաջընթացը դեպի Եվրոպական միություն։

Ներկայում աշխատում ենք, որպեսզի արագորեն բացվեն բոլոր վեց կլաստերները, և Եվրամիության անդամակցությունը դառնա մեր ընդհանուր հաջողությունը՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ Մոլդովայի, և թե՛ ամբողջ ԵՄ-ի»,-հայտնել է Զելենսկին:

Կիսվել սոց․ ցանցերում