Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 2-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում մայիսի 2-6-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում