Թпւրքիայի փոխնախագահը կժամանի Հայաստան

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Նա կմասնակցի գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի 4-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Միջոցառումը կանցկացվի «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապերի ընդլայնման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված ավելի սերտ համագործակցության և համակարգմանն ուղղված քայլերը: Կքննարկվեն նաև տարածաշրջանում վերջին զարգացումները և գլոբալ խնդիրները:

Թուրքիայի փոխնախագահի Երևան այցը կլինի Անկարայից այս մակարդակի առաջին այցը Հայաստան։

Կիսվել սոց․ ցանցերում