Այսօր Ազգային ժողովում զեկուցել եմ մի քանի կարևոր նախագծեր.Սրբուհի Գալյան

Այսօր Ազգային ժողովում զեկուցել եմ մի քանի կարևոր նախագծեր.
✅Կապահովվի տնային կալանքում գտնվող անձանց հանրակրթության իրավունքը:
✅ Քրեական դատավարության շրջանակներում կնախատեսվեն դատաքննության հստակ ժամկետներ՝ քրեական գործը պետք է քննվի մեկ տարվա ընթացքում: Դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի քան երկու անգամ երկարաձգել նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով։
✅ Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար տուժողին պատճառված վնասը հատուցած չլինելը այլևս խոչընդոտ չի կարող հանդիսանալ: Միևնույն ժամանակ, ազատելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում դատարանի կողմից անձի վրա դրվելու է պարտականություն՝ ազատության մեջ գտնվելով աշխատել և հատուցել տուժողին պատճառված վնասը:
2026 թվականի հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից պայմանական վաղաժամկետ ազատվել է 80 դատապարտյալ (2025թ. հունվարի 1-ից մայիսի 1-ը՝ 39 դատապարտյալ):
Կիսվել սոց․ ցանցերում