Արման Թաթոյանի «Միասնության թևերը», փաստորեն, 2018-ին նախկին ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի գրանցած կուսակցության` վերջին պահին արված անվանափոխությունն է

Արման Թաթոյանի «Միասնության թևերը», փաստորեն, 2018-ին նախկին ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի գրանցած կուսակցության` վերջին պահին արված անվանափոխությունն է։

Իսկ գիտե՞ք ինչու վերջին պահին։ Հավանաբար, որ դրանից առաջ անհայտ ֆինանսական աղբյուրներով PR անեն «Միասնության թևեր» բռենդը ու չընկնեն Կուսակցությունների մասին օրենքով ամրագրված ֆինանսավորման սահմանափակումների ու թափանցիկության կարգավորումների տակ։

Ընդորում, նաև շատ հետաքրքիր է, որ իրենց 30+ գրասենյակներից և ոչ մեկի վարձակալությունը գրանցված չի Կադաստրում, ինչը ևս սահմանափակում է ֆինանսական հոսքերի թափանցիկությունը։

Fip.am-ի մեր գործընկերների հետաքննությունը կդնեմ մեկնաբանուեյունում։ Դրա հիմքով, հավանաբար, «Անկախ դիտորդը» կդիմի պատկան մարմիններին (դեռ քննարկենք, թե կոնկրետ ուր)։

Այ այդպես քաղաքական ուժը հանրությունից թաքուն է պահում իրեն ֆինանսավոևողներին, ինչը, մեր տասանկյունից, լուրջ խնդիր է։

Քաղաքական գործունեության թափանցիկությունը շատ կարևոր է և «Անկախ դիտորդում» մենք ուշադիր հետևում ենք դրան։

Կիսվել սոց․ ցանցերում