Արարատի մարզային քննչական վարչությունը նոր պետ ունի

Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ։

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Գագիկ Արմենի Առաքելյանի կենսագրությունը

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:

Աշխատանքային գործունեություն
2022-2026թթ. — ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),
2018-2022թթ․ — ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
V-XII.2018թ. — ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,
2014-2018թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
VI-IX.2014թ. — ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ,
2013-2014թթ. — ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ։

Կրթություն
2013 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է:

Կիսվել սոց․ ցանցերում