Հրшցաններ, նռնшկներ, փшմփուշտներ, шտրճանակներ. Լոռիում և Շիրակում ապօրինի զ ինшմթերք է հանձնվել

ՆԳՆ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման,ինչպես նաև կամավոր հանձնելու ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ։

Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել քրեական ոստիկանության Շիրակի մարզի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր,որ  զենք-զինամթերք է թողել Գյումրիից Հացիկ տանող ճանապարհի հարակից ջրանցքի մոտ։ Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, 2 ողորկափող հրացան, ատրճանակ, 3 նռնակ և 3 պայթուցիչ։

Զենք-զինամթերքի կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Լոռու մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։Քաղաքացին ապօրինի պահվող զենք-զինամթերքը թողել էր Վանաձոր քաղաքի շինություններից  մեկի մոտ, որտեղ մեկնած իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգ, նռնականետ, ատրճանակ, 3 հրացան, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, տարբեր տեսակի և տրամաչափի 52 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք- զինամթերքը։

Կիսվել սոց․ ցանցերում