Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սшհմանափակումներ

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։

Մայիսի 25-ին՝

  • ժամը 1։00-ից 03։00-ը փակ է լինելու Արզնի օդանավակայան — Նոր Գեղի բնակավայր — Երևանյան խճուղի — Եղվարդի խճուղի — Երևանի Հալաբյան փողոց — Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը,
  • ժամը 1։00-ից 07։00-ը փակ է լինելու Աթենքի փողոց — Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց ճանապարհահատվածը: Աթենքի փողոցը փակ կլինի մինչև մայիսի 28-ը՝ միջոցառման ավարտը,
  • ժամը 1։30-ից 07։00-ը սահմանափակվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հրապարակ մուտք գործող փողոցներում,
  • ժամը 3։00-ից 07։00-ը փակ է լինելու Ամիրյան փողոց — Տիգրան Մեծի պողոտա — Ագաթանգեղոսի փողոց — Գրիգոր Լուսավորչի փողոց — Արգիշտիի փողոց — Աթենքի փողոց հատվածը,
  • ժամը 2։00-ից 3։00-ը փակ է լինելու Շահումյան հրապարակից Խորենացու փողոց — Ագաթանգեղոսի փողոց հատվածը։

Մայիսի 26-ին՝

  • ժամը 7։00-ից 15։00-ը սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա — Մհեր Մկրտչյանի փողոց — Խորենացու փողոց — Իտալիայի փողոց — նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը,
  • ժամը 10։00-ից 15։00-ը փակ է լինելու Քրիստափորի փողոց- Տիգրան Մեծի պողոտա խաչմերուկը, Աթենքի փողոցից Տիգրան Մեծի պողոտա — Ագաթանգեղոսի փողոց — Գրիգոր Լուսավորչի փողոց — Արգիշտիի փողոց — Աթենքի փողոց հատվածը։

Մայիսի 28-ին՝

  • ժամը 07։00-ից 15։00-ը փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ — Տիգրան Մեծի պողոտա — Քրիստափորի խաչմերուկ հատվածը՝ մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։
Կիսվել սոց․ ցանցերում