Սամվել Կարապետյանի դեմ մի քանի քրեական գործ կա հարուցված Ռուսաստանի դաշնությունում. Նանե Իսրայելյան

Իմ տեղեկություններով Սամվել Կարապետյանի դեմ մի քանի քրեական գործ կա հարուցված Ռուսաստանի դաշնությունում։ Ըստ ինձ հասած տեղեկությունների, Կարապետյանն անցնում է ՌԴ կալանավորված փոխնախարար Դմիտրի Բուլգակովի գործով։

Ով է Բուլգակովը և ինչի պատասխանատուն է եղել ՌԴ պաշտպանական գերատեսչությունում։

Բուլգակովը երկար տարիներ պատասխանատու է եղել ՌԴ Զինված ուժերի թիկունքի համար, ղեկավարել է նյութատեխնիկական ապահովման համակարգը, զորքերին զենքով, ռազմական տեխնիկայով և նյութերով ապահովելու կազմակերպման աշխատանքները, դրանց պահեստավորումը, շահագործումը, արդիականացումը, վերանորոգումը և ոչնչացումը, ռազմական փոխադրումները։

Ինչ կապ ունի այս քրեական գործի հետ կալուգացի օլիգարխը։ Եթե տեղյակ չեք, ապա իմացեք, որ Սամվել Կարապետյանն ամբողջ կյանքում, լինելով ՌԴ ՖՍԲ աշխատակից․ մշտապես մասնակցել է Ռուսաստանի պետական գնումներին, մրցույթներին հաճախ ինքն է հաղթել։ Կարապետյանն այդ գործարքների համար, ըստ տեղեկությունների լիուլի վճարել է այս ու այն չինվնիկներին՝ գեներալներին, գնդապետներին, նահագնապետ-փոխնահանգահեպետներին։
Կարապետյանը նաև վճարել է գեներալ Բուլգակովին, ով ՌԴ բանակի նյութական ապահովման թիվ մեկ պատասխանատուն է եղել, տվել է ատկատ, արել է վատ գործ։ Ռուսաստանն ի դեպ, այդպիսի երկիր է։

2024 թվականի օգոստոսին, երբ ուկրաինական զինված ուժերը գրավեցին Կուրսկը, սահմանի այդ տարածքի ամրաշինական աշխատանքները նույնպես կատարել է մեզ հայտնի Սամվել Կարապետյանի ընկերությունը։ Սամվել Կարապետյանի կատարած խայտառակ թերի աշխատանքներից հետո ուկրաինացիները շատ հանգիստ կարողանում են մտնել ՌԴ տարածք։ Կարապետյանի կծիկն այդ ժամանակվանից է քանդվում։
Հունիսի 8-ին, Երբ Մոսկվայում կարձանագրեն Սամվել Կարապետյանի խայտառակ պարտությունը Հայաստանում, նրա Մոնումենտի տուն մի քանի ծանուցագիր էլ կգնա Լյուբյանկա փողոցից և Լեֆերտովոյից։

Նանե Իսրայելյան

Կիսվել սոց․ ցանցերում