Փաշինյանին հեռացնելու ծրագիր. Ռпւսական հատուկ ծառայությունների փաստաթղթերի արտահոսք Հայաստանում իշխանափոխության համար

Caucasus-ի խմբագրության տնօրինության ներքո է հայտնվել փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը բացահայտում է Հայաստանում առաջիկա ընտրություններին քաղաքական միջամտության մասշտաբային ծրագրերը: Ըստ ստացված նյութերի՝ այս գաղտնի արտահոսքի աղբյուրը եղել է ռուսական հատուկ ծառայությունների գործող աշխատակցի բջջային հեռախոսը, որը բարեհաջող կերպով կոտրել են:

Այս զանգվածային փաստաթղթերում մանրամասն նկարագրվում են ռուսական հատուկ ստորաբաժանումների ռազմավարությունները՝ քարոզչական մեթոդներից և գործող իշխանության վրա համակարգված հարձակումներից սկսած մինչև ռիսկերի և հնարավորությունների խոր վերլուծություն: Այս սցենարների հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համալիր միջոցառումների իրագործումն է: Բացի դրանից, բռնագրավված նյութերը պարունակում են քայլ առ քայլ ուղեցույց  երկրում մի քանի ընդդիմադիր կուսակցությունների ֆինանսավորման կոծկման, համակարգման և օգտագործման վերաբերյալ:

Առգրավված նյութերը սկսվում են վերլուծական գրառմամբ՝ բավականին սպեցիֆիկ վերնագրով՝ «Հայկական «Ձմեռ պապն» ընդդեմ Ռոբին Հուդի թուրքամետ կեղծիքի»։ Այս նախաբանում հեղինակը մոդելավորում է երկրում իշխանափոխության հինգ հնարավոր սահմանադրական-քաղաքական սցենար՝ գնահատելով դրանց իրագործելիությունը։

Ամբողջական նյութը՝

https://civic.am/news/116467

Կիսվել սոց․ ցանցերում