Մարդկությունը արդեն գերազանցել է Երկրի «կենսունակության սшհմանը»

Միջազգային գիտնականների նոր հետազոտության համաձայն՝ մարդկությունը սպառում է բնական ռեսուրսներն ավելի արագ, քան Երկիրը հասցնում է վերականգնել դրանք, ինչի հետևանքով ներկայիս բնակչության և սպառման մակարդակը երկարաժամկետում կայուն չէ։ Գիտնականները վերլուծել են ավելի քան 200 տարվա տվյալներ՝ համադրելով բնակչության աճը կլիմայական փոփոխությունների, $CO_2$ արտանետումների և մարդկության էկոլոգիական հետքի հետ։

Ըստ ուսումնասիրության՝ շրջադարձային պահը եղել է 20-րդ դարի կեսերին։ Գիտնականների հաշվարկներով՝ եթե ներկայիս միտումները պահպանվեն, Երկրի բնակչությունը կարող է հասնել առավելագույնին՝ մոտ 11.7–12.4 միլիարդի՝ 2060–2070 թվականներին։ Ներկայումս աշխարհում բնակվում է շուրջ 8.3 միլիարդ մարդ։

Գիտնականներն ընդգծում են, որ խնդիրը միայն բնակչության թվի մեջ չէ, այլ նաև սպառման չափերի։ Նրանց կարծիքով՝ իրավիճակը դեռ հնարավոր է մեղմել՝ նվազեցնելով ռեսուրսների սպառումը, զարգացնելով կայուն տեխնոլոգիաներ և կայունացնելով բնակչության աճը։

Կիսվել սոց․ ցանցերում