Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Բա քու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացմանը, կարճ շփումներ ունեցել գործընկերների հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 2-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը։

713725434_1323822219934759_8398536986671552693_n.jpg (116 KB)

Ինչպես հայտնել է նախարարությունը, բացման խոսքով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

713729787_1323822173268097_5480748029690124861_n.jpg (139 KB)

Նախարար Դավիթ Խուդաթյանը կարճ շփումներ է ունեցել գործընկեր նախարարների հետ։

710827624_1323822073268107_4220680559315841881_n.jpg (117 KB)

Կիսվել սոց․ ցանցերում