Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա արդեն ժողովրդի արժանապատվության հարցն է. Փաշինյան․ տեսանյութ

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Քաղաքացիական այմանագիր»-ը քարոզարշավը շարունակում է Գեղարքունիքի մարզում։

Ելույթներից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի «Հանրապետական կուսակցության» կողմից, որն այս պահին հանդես է գալիս որպես «Ուժեղ Հայաստան», 2021 թվականին պատրաստած և եթեր հեռարձակված տեսահոլովակին, որի իմաստն այն է, որ Սևանի արևելյան ափը ՔՊ-ն ադրբեջանցիների համար է պատրաստել։

«Էսօր քանի՞ ադրբեջանցի է ապրում։ Հիմա էլ նույն ուժերը 300 հազար ադրբեջանցու թեմա են շրջանառում»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նկատել է՝ պատերազմի եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա արդեն ժողովրդի արժանապատվության հարցն է։

Կիսվել սոց․ ցանցերում