ՀՀ ջրամատակարարման համակարգը քայքայված է, լուրջ ներդրումներ են պետք, որոնք պիտի ներառվեն սակագնի մեջ. վարչապետ

«Հայաստանի ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, և լուրջ ներդրումներ են անհրաժեշտ»։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ջրի որակի խնդիրներին։

«Սակայն խնդիրը միայն ներդրումը չէ․ մեզ թվում է՝ միայն խողովակը քաշեցինք, ու հարցը լուծվեց։ Այդ խողովակը քաշելուց հետո ամենօրյա սպասարկում է անհրաժեշտ, դրա համար՝ այլ ներդրումներ։ Ստանդարտն այն է, որ այս ամենը պետք է ներառվի սակագնի մեջ, ու մենք պետք է առնչվենք այդ խնդրին»,-ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում