Մեր նպատակն է Իսրայելն արհեստական ​​ինտելեկտի ոլորտում աշխարհի թիվ 3 երկիրը դարձնել. Նեթանյահու

Իսրայելն արհեստական ​​ինտելեկտի օգուտների և վտանգների վերաբերյալ ազգային պլան է մշակում, ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Արդեն մի քանի ամիս է, ինչ մշակում եմ ազգային ծրագիր», — ասել է Նեթանյահուն նախարարների կաբինետին։ «Շուտով այս հարցով ծրագրի ղեկավարի կնշանակեմ, ինչպես նաև ազգային ծրագիր կներկայացնեմ կառավարությանը և հանրությանը: Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել՝ արհեստական ինտելեկտի ոլորտում Իսրայել պետությունն աշխարհի թիվ 3 երկիրը դարձնել, շատ հավակնոտ նպատակ»,- ասել է Նեթանյահուն։

Վարչապետը խոսել է ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, որտեղ հանդիպել է Tesla-ի և X-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ։

Նա և Մասկը հանրային ուղիղ հեռարձակման ժամանակ քննարկել են արհեստական ​​ինտելեկտը, այնուհետև փորձագետների հետ քննարկում են անցկացրել: Նեթանյահուն ձգտում էր Իսրայելը դնել հեղափոխական տեխնոլոգիաների առաջնագծում:

Նեթանյահուն քննարկել է նաև արհեստական ​​ինտելեկտի ոլորտում Իսրայելի ազգային ռազմավարության ձևավորումը։ «Այստեղ ես օգտագործում եմ «ազգային ռազմավարություն» բառը, քանի որ Իսրայել պետությունը պետք է գործի դրան համապատասխան», — հավելել է նա։

Վարչապետն արհեստական ​​ինտելեկտի մասին խոսել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ։ Նրա խոսքով, ԱԻ-ն արդեն ազդում է մարդկության վրա այնպիսի մասշտաբով, որը «դժվար է նկարագրել»:

Կիսվել սոց․ ցանցերում