«Դեըրի ֆուդս»-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դեըրի ֆուդս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր և պանրային մթերք) արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, ք. Արմավիր):

Մասնավորապես՝

— չի ապահովվել արտադրական շինության տարածքի կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը․

— ավազանները, որտեղ հավաքվում են կաթից առանձնացված շիճուկները չեն եղել բարվոք վիճակում,

— հատակը և պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող, չի իրականացվել լվացում, ախտահանում և ցամաքեցում, չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը

— արտադրամասն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով,

— արտադրական շինության բոլոր սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում:

Կիսվել սոց․ ցանցերում