Ջրհեղեցից 9 օր անց երկու աշխատակից թունելից ողջ է դուրս բերվել

Ուրբաթ օրը Նեպալում փրկարարները ջրհեղեից 9 օր անց հիդրոէլեկտրակայանի թունելից ողջ դուրս են բերել երկու աշխատակցի։

Երկու տղամարդիկ փրկվել են «Թրիշուլի 3Ա» շինարարական հրապարակի թունելից:

Նեպալի Էլեկտրաէներգիա արտադրողների անկախ ասոցիացիայի տվյալներով՝ Թրիշուլի գետի վրա գտնվող «Թրիշուլի 3Ա» հիդրոէլեկտրակայանում առնվազն 557 աշխատակից համարվում է անհետ կորած, և նրանցից շուրջ 115-ը, ենթադրաբար, արգելափակված են թունելում:

Կիսվել սոց․ ցանցերում