Ստամբուլի հյուրանոցներից մեկում հրդեհի հետևանքով ավելի քան 10 մարդ է տուժել

Ստամբուլի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 10 մարդ տուժել է, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ին՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին։

Հրդեհը բռնկվել է Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում գտնվող հյուրանոցում։ Մարդկանց տարհանում են։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան, բոլոր տուժածները հոսպիտալացվել են։

Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ հրդեհը, որի պատճառը դեռ հայտնի չէ, սկսվել է շենքի առաջին հարկում։ Նախնական տվյալներով՝ բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են։

Կիսվել սոց․ ցանցերում