Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, որը երեկ ամուսնացել է, սոցցանցերի իր էջերում գրառումէ  կատարել՝ անդրադառնալով իր և կնոջ հասցեին հնչող քննադատություններին ու հրապարակումներին:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար, իմ կողքը լինելու և մեզ հետ մեր ուրախությունը կիսելու համար:

Իսկ բոլոր չարախոսներին, չկամեցողներին և ուրիշների կյանքով ապրող չար ու նախանձ մարդկանց, ի սեր Աստծո, ցանկանում եմ, որ իրենք էլ իրենց սերը գտնեն ու երջանիկ լինեն:

Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս իրենց, ի հեճուկս ժամանակի, խնդիրների, իմ սիրելիի հետ անցել եմ շատ դժվար բաների միջով…

Կյանք է` ամեն բան լինում է. թող ոչ մեկ մեծ-մեծ չխոսի և իրեն սրբի տեղ չդնի: Ես սիրում եմ, ես սիրված եմ, և ես ու իմ կինը` Անելյան, բոլորիդ նույնն ենք ցանկանում:

Կյանքը հրաշք է»,- գրել է Սիմոնյանը:

Կիսվել սոց․ ցանցերում