40 հոգով մեկ «Գազելում»․ մինչև ե՞րբ են Չարենցավանի բնակիչները այսպես երթևեկելու

Լավ, մինչև ե՞րբ պիտի Չարենցավանի բնակիչները 40 հոգով մի գազելի մեջ խցկված երևթեկեն կամ ժամերով կանգառում սպասեն էդ Գազելին, որ խցկվեն մեջը:
Չեմ հասկանում, իրո՞ք շատ խելք ա պետք էս օարզ հարցը կարգավորելու համար, թե՞ խելքը կա` ցանկություն չկա, կամ ուղղակի ոմանց շատ փող ա պետք, որը ուզում են աշխատել բնակիչների անվտանգության ու նյարդերի հաշվին:
Մի խոսքով, ԼՈւԾԵՔ ԷՍ ՀԱՐՑԸ, թե չէ ես իմ ձևով կզբաղվեմ էս հարցով էնքան, մինչև լուծվի: Ու հետո ոչ մեկի զանգը չի փրկի ոմանց իմ զբաղվածի հետևանքներից:
Կիսվել սոց․ ցանցերում