Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ի և 7-ի գիշերն ու կեսօրից հետո, 6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևելյան և արևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ին և 8-ին կնվազի 5-8 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 5-ին, 8-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։

Կիսվել սոց․ ցանցերում