Ինչ հաճելի է սեպտեմբերյան գեղեցիկ արևի ներքո Հայաստանում այդքան ջերմ ընդունելության արժանանալը։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն։
«Անհամբեր սպասում եմ հայերի և հայուհիների հետ հանդիպումներին ու նրանց ճանաչելուն։
Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ»,- գրել է նորանշանակ դեսպանը։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը տեեղկացրել էր, որ Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի՝ Ֆլորիան Էսկյուդիեն։
