Ադ րբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ սեպտեմբերի 5-ին Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը։

Խոսքը 16 վագոն դիզելային վառելիքի մասին է՝ ընդհանուր 977 տոննա քաշով։ Բեռը Բիլաջարի կայարանից կմեկնի Մեծ Քեսիկի ուղղությամբ։

Նշվում է, որ կիրականացվի նաև տարանցիկ բեռների փոխադրում։

Կիսվել սոց․ ցանցերում