ՀԷՑ-ը կհարուցի դատական հայցեր․ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարությամբ է հանդես եկել

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում  հայտարարություն է տարածել․

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բոլոր այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք այս ժամերին (հաշվարկի ընթացքում) ակնհայտ ԿԵՂԾ տեղեկատվություն կտարածեն՝ իբր որոշ ընտրատեղամասերում հոսանքազրկումների վերաբերյալ, ՀԷՑ-ը կհարուցի դատական հայցեր՝ կանխամտածված ապատեղեկատվություն տարածելու, զրպարտանքի և Ընկերության բարի համբավին հնարավոր վնաս հասցնելու հանգամանքներով պայմանավորված։

Այժմ մեր մասնագետները համացանցում իրականացնում են տվյալների հավաքագրում և համադրում իրական փաստերի/պատկերի հետ։

Հավաքագրված և փաստաթղթավորված բոլոր տվյալների հիման վրա հայց կներկայացվի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և դրանք կներկայացվեն նաև ՀԾԿՀ-ին։

Կիսվել սոց․ ցանցերում