Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ հրապարակել է ընտրությունների արդյունքները 2005 ընտրատեղամասերից 1924-ում՝ մշակելով քվեաթերթիկների 94%-ը։
Այս տվյալներով՝ 50.07% արդյունքով (689 675 ձայն) առաջատարն է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Ներկայացնում ենք քվեների թիվը՝ ըստ մյուս քաղաքական ուժերի:
1. Ռեֆորմիստների կուսակցություն 0.1 տոկոս 358 ձայն
2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն 1.46 տոկոս 20,064 ձայն
3. «Ուժեղ Հայաստան» դաշինք 23,33 տոկոս- 321,597 ձայն
4. Հայաստանի շնորհապետական կուսակցություն 2.07- տոկոս 28,590 ձայն
5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն 1.72 տոկոս- 23,696 ձայն
6. «Միասնության թևեր» կուսակցություն 2.28 տոկոս- 31,465 ձայն
7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 3,98 տոկոս- 54,900 ձայն
8. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն 0.37 տոկոս- 5,168 ձայն
9. «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն 0.14 տոկոս — 1,864 ձայն
10. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0.22 տոկոս- 2,997 ձայն
11. «Հանրապետություն» կուսակցություն 1.08 տոկոս- 14,825 ձայն
12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն 0.18 տոկոս- 2,518 ձայն
14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն 0.36 տոկոս- 4,910 ձայն
15. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցություն 1.81 տոկոս- 24,981 ձայն
16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 50,04 տոկոս- 689,675
17. «Հայաստան» կուսակցությունների դաշինք 9.85 տոկոս- 135,808 ձայն
18. «Հանուն Հանրապետության՝ ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցություն 0.46 տոկոս- 6,327 ձայն
19. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 0.49 տոկոս- 6,748 ձայն:
Եթե առանձնակի փոփոխություններ տեղի չունենան, ապա նոր խորհրդարանում կլինի 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ ԲՀԿ–ն չի հաղթահարում անցողիկ շեմը, թեև հաղթահարելուն փոքր տոկոս է մնացել:
