Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան

«Իմ առաջնահերթությունները չեն փոխվել, այդ թվում՝ ընդդիմության լիդերները քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն»:

Այս մասին ՔՊ շտաբում ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ընդդիմությունը չի կարողանալու հետընտրական զարգացումներ գեներացնել։

«Պատերազմի եռագլուխ ուժը ընտրակաշառքների և այլ մեխանիզմներ է աշխատեցրել, եղել է արձագանք»,- ասել է վարչապետը՝ խոսելով հրապարակված ձայնագրությունների և ձերբակալությունների մասին

Նա նշել է, որ ընդդմության կազմը տարբեր ուժեր չեն, այլ պատերազմի մեկ եռագլուխ կուսակցություն, որոնցից յուրաքանչյուրի առաջնորդն անցնում է առանձին հայտնի գործով և ուժային կառույցները դրանք պետք է ուշադրության կենտրոնում պահեն:

«Ռոբերտ Քոչարյանը նստելու ա, Սամվել Կարապետյանը նստելու ա, Գագիկ Ծառուկյանը նստելու ա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում