6 ամսով արգելվել է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից:
«Այսպիսով, կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովվի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը՝ ամբողջ ծավալով»,- ասվում է Կառավարության որոշման հիմնավորման մեջ։
Լոլիկի արտահանման սահմանափակումների կիրառման օրվանից՝ 2026 թ. մայիսի 22–ից մինչև հուլիսի 22-ը, ջերմատնային արտադրության լոլիկի արտահանման ծավալը կազմել է շուրջ 800 տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 7000 տոննա, ամբողջությամբ՝ ԵԱՏՄ անդամ պետություններ:
