Դատական իշխանությունը պատրաստ է աշխատանքի ընդունել ԼՂ-ից բռ նի տեղшհшնված դատական ծառայողներին ՀՀ դատարաններում

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ դատական իշխանությունը պատրաստ է աշխատանքի ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված դատական ծառայողներին ՀՀ-ում գործող դատարաններում առկա թափուր հաստիքներում:

«Բոլոր հետաքրքրված անձանց, որոնք ցանկանում են իրենց փորձը, գիտելիքները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության դատական համակարգին, կարող են իրենց ինքնակենսագրությունը ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Առաջին իսկ հնարավորության դեպքում Դատական դեպարտամենտը նրանց կներգրավի աշխատանքի»,- նշել են Դատական դեպարտամենտից։

Կիսվել սոց․ ցանցերում