Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զшվթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան

«Հունիսի 7-ին տեղի ունեցածը ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց, որի համար խորին շնորհակալություն եմ հայտնում մեր իմաստուն ժողովրդին»։

Այս մասին սոցցանցում հրապարակած տեսանյութում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Այն, ինչ տեղի ունեցավ՝ ընտրակաշառքներ, դրսից մարդիկ ուղարկել Հայաստան, տնտեսական լծակներ, իշխանության փոփոխության համար չէր, այլ մեզ անկախությունից զրկելու, հայկական պետականությունը ոչնչացնելու նպատակ ունեին, ինչը մենք միասին թույլ չտվեցինք»,- ասել է Թունյանը։

Ըստ Թունյանի՝ մասնակցության մեծ թվից ուրախացած ընդդիմությունը հիմա վատ վիճակում է հայտնվել, փորձում է կախվել փրփուրներից, իսկ իրենք անցել են բնականոն աշխատանքի։

Կիսվել սոց․ ցանցերում