«Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է իսպանացի Կառլոս Ինարեխոսը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նա փոխարինել է Ռոբերտ Արզումանյանին։
39-ամյա մասնագետն աշխատել է Սաուդյան Արաբիան, Իրանը, Կիպրոսը, Ջիբրալթարը, Ֆրանսիան և Ուկրաինան ներկայացնող ակումբներում:
Կառլոս Ինարեխոսի նախորդ ակումբը եղել է Իրանի «Նասայի Մազանդարան» ՖԱ-ն:
