07

«Խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է»:
Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ նրանց նույնիսկ չի կարելի ասել քաղաքական միավոր և ՀՀ լեգիտիմ իրավունքն է այդ շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության իրավունքից:
«Այդ պարտավորությունը ստանձնել և վերաստանձնել ենք: ՀՀ քաղաքացիները հարցնում են՝ ինչու՞ մինչ օրս այդ խնդիրները լուծված չէին, մենք էլ հստակ և ուղիղ բացատրել ենք:
ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը առավել կենտրոնացած է եղել խաղաղության օրակարգի ձևավորմանը, մեր մեծագույն ջանքերն ուղղված են եղել այդ աշխատանքին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
